Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
14.10.2026 | 00:07

Տե՛ր ամենակալ և ողորմած Հայր,
Փա՛ռք Քեզ այս օրվա համար,
որ բացվում են մեր աչքերը և վերստին կյանք պարգևում։
Արարիչ,
Հավատում ենք բոլորով սրտիվ,
որ Քո աստվածային աչքը հսկում է մեզ,
և Քո հայրական ձեռքն ամուր պահում փորձությունների ժամին։
Տիեզերքի Արարիչ,
Անսուտ սիրով միշտ փառաբանում ենք Քեզ
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ